Ռուսաստանը օրենք կընդունի, համաձայն որի՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն սպորտում ապօրինի խթանիչներ օգտագործողները: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Հայտարարությունը հաջորդեց ռուսական պետական լրատվամիջոցների հաղորդումներին, որ 2008 թվականի Պեկինի Օլիմպիադայի 10 մեդալակիրները խթանիչի օգտագործման թեստում դրական արդյունքներ արձանագրած 14 մարզիկներից են:
Օրինագծի համաձայն՝ ապօրինի խթանիչներ կիրառելու դեպքում օրինախախտը կտուգանվի 3 միլիոն ռուբլով կամ կդատապարտվի մինչև 5 տարվա ազատազրկման: