Ուկրաինայի ԱԳՆ-ն խոստանում է մինչև մայիսի վերջ Սավչենկոյին հայրենիք վերադարձնել

Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի մայրը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն խոստացել է մինչև մայիսի վերջ իրականացնել Սավչենկոյի արտահանձնման գործընթացը:

Մարիա Սավչենկոն այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո: