Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեկ Վատիկանում պատմական հանդիպում է ունեցել Կահիրեի ալ-Աժար մզկիթի մեծ իմամ շեյխ Ահմեդ ալ-Թայեբի հետ:
Ինչպես ընդգծում են լրատվական գործակալությունները, սա Կաթոլիկ եկեղեցու և սունի մահմեդականների առաջնորդների առաջին հանդիպումն է Վատիկանում:
Հանդիպման մասնակիցները գրկախառնվել են և համբուրել միմյանց: Վատիկանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տևել է շուրջ կես ժամ:
«Մեր հանդիպումն ուղերձ է», - հայտարարել է Ֆրանցիսկոսը:
Ալ-Աժար մզկիթի տարածած հայտարարությունում ասված է, որ Թայեբը ընդունել է Պապի հրավերը՝ քննարկելու «խաղաղություն տարածելու և գոյակցության ջանքերը»: