Մերկել․ ԵՄ-Թուրքիա առանց վիզայի ռեժիմը կարող է հետաձգվել

Թուրքիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում հումանիտար հարցերով գագաթնաժողովում, Ստամբուլ, 23-ը մայիսի, 2016թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ հուլիսի 1-ից Թուրքիայի քաղաքացիներին Եվրամիության երկրներ առանց վիզայի մուտք գործելու թույլտվություն տալու ծրագիրը կարող է հետաձգվել, եթե Անկարան համաձայնագրի հիմնական կետերը չկատարի ժամանակին:

Հիշեցնենք, բացի փախստականների հարցերով մի շարք պահանջներից, Եվրամիությունը պնդում է, որպեսզի Թուրքիան փոխի հակաահաբեկչական օրենքը՝ համապատասխանեցնելով այն Միության չափանիշներին: