Կոսովոյի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ որպես ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի անդամ հանդիպում կանցկացնի Գերմանիայում

Երկրպագուները պահում են Կոսովոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հսկայական դրոշը, արխիվ

Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականն առաջին անգամ որպես ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի անդամ հանդիպում կանցկացնի Գերմանիայում։

Ֆեդերացիան հաղորդել է, որ հավաքականի մարզաշապիկներին առաջին անգամ պատկերված կլինեն երկրի պետական խորհրդանիշները։

Խաղը տեղի կունենա հունիսի 3-ին Ֆրանկֆուրտում։ Կոսովոյի մրցակիցը կլինի Ֆարերյան կղզիների հավաքականը։

ՖԻՖԱ-ն ՈւԵՖԱ-ին խնդրել է Կոսովոյի թիմի համար տեղ հատկացնել 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու համար։