Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Մայիսի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: