Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, իսկ մյուսով նրան նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:

Հրամանագրերը հրապարակված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: