Մոգերինին ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն

Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հունիսին կերկարաձգվեն:

«Պատժամիջոցները պետք է հանվեին, երբ Մինսկի համաձայնագրերը ամբողջությամբ կատարվեին, բայց մենք առայժմ դրան չենք հասել» - գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է Մոգերինին: