ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաներին առաջիկայում կուսուցանեն Հոլոքոսթի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Horizonweekly-ն, Հանրապետական Քլինթ Քեսթոյի ներկայացրած օրինագիծն արժանացել է նահանգի Սենատի հավանությանը:
Օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիք Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի Ցեղասպանության վերաբերյալ կրթության կազմակերպման համար:
Դպրոցական ծրագրում Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանների երեխաների համար:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Բիեդան առաջարկել է նախագծում ներառել նաև Դարֆուրում, Կամբոջայում, Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած կոտորածները: