ՀՀ առաջին նախագահը և ԳԴՀ դեսպանը կարևորել են Վիեննայի համաժողովի որոշումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Երևանում Գերմանիայի դեսպանատանը այսօր տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:

«Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին», - ասված է հաղորդագրությունում: