Վիեննայում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Այդ մասին Թվիթերում կատարած գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։