ԼՂ ՊՆ․ Գիշերը շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այդուհանդերձ, հաղորդագրության համաձայն, հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: