Պաշտպանության նախարար մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է հայկական ուժերի կողմից անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին:
Իր ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է՝ «Այսօր ժամը 14 : 00-ի սահմաններում ՀՀ Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ԶՈւ ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական ԱԹՍ: Սարքի պատկանելության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո»: