Միացյալ Նահանգները ակտիվացրել է Ռումինիայում տեղակայված աննախադեպ հակահրթիռային պաշտպանության ծառայությունը, որը կազմելու է Եվրամիության հակահրթիռային վահանի բաղկացուցիչ մասը:
Անտեսելով Ռուսաստանի առարկությունները՝ Միացյալ Նահանգներն այսօր ակտիվացրել է Ռումինիայում տեղակայած հակահրթիռային պաշտպանության կենտրոնը, որը հանդիսանում է համաեվրոպական հակահրթիռային միասնական համակարգի բաղադրիչը։
Ռումինիայի հարավում` Դերվեսելու ավանի մոտակայքում այսօր բացված կենտրոնի կառուցումն արժեցել է 800 միլիոն դոլար։
Վաշինգտոնը հայտարարում է, որ համակարգը կոչված է պաշտպանելու ՆԱՏՕ-ի երկրները կարճ և միջին հեռահարության հրթիռներից, որոնք կարող են արձակվել, մասնավորապես, Մերձավոր Արևելքի տարածքից։ Մինչդեռ, Մոսկվան ենթադրում է, որ համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ և խախտում է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: