Եվրամիությանը անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է: Այդ մասին երեկ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով, որ վիզային ռեժիմի ազատականացման պայմանագիրը դաշինքի հետ կարագացնի ԵՄ մուտքի գործընթացը:
Եվրամիության առաջադրած մի շարք պարտավորությունների զգալի մասը Թուրքիան կատարել է, սակայն եվրոպական կառույցը պնդում է, որ երկրում դեռ պետք է որոշ օրենքներ փոփոխվեն:
Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք տալու դիմաց պահանջում է նաև, որ Թուրքիան կասեցնի միգրանտների մուտքը եվրոպական տարածք:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել էր իրենց չաջակցելու մեջ: