Ռուսաստանում ձերբակալվել է Չելոխովո գյուղի 27-ամյա մի բնակիչ, ով խոստովանել է, որ մայիսի 8-ին որսորդական հրացանով սպանել է 5 մոտոցիկլիստների: Վերջիններս մոտոցիկլիստների ակումբի անդամներ էին, ովքեր ժամանել էին Մոսկվայից մոտ 100 կիլոմետր հարավ-արևելքում գտնվող գյուղ և գիշերել էին լքված մի շինությունում՝ պատրաստվելով մասնակցել մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնին նվիրված մոտոցիկլիստների երթին:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կասկածյալը խոստովանել է, որ վեճի է բռնվել մոտոցիկլիստների հետ, ինչից հետո սպանել է նրանց: