Եռատոնի կապակցությամբ ԼՂ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների հանձնվել են պետական բարձր պարգևներ»: