ՊՆ. Ադրբեջանական կողմը շարունակել է անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: