ՌԴ ԱԳՆ․ Թուրքիայի պահվածքը Հունաստանի սահմանին սադրիչ է և վտանգավոր

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Թուրքիայի սադրիչ պահվածքը Հունաստանի սահմանին վտանգավոր է, տպավորություն է ստեղծվում, որ Անկարայում զգացել են Եվրոպային իրենց պայմանները թելադրելու և շանտաժի ենթարկելու հնարավորություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հարկ է համարել կրկին անդրադառնալ Էգեյան ծովի արևելքում առկա լարվածությանը: Նրա խոսքով, լարվածության պատճառն այս անգամ ոչ այնքան միգրացիոն ճգնաժամն է, որքան Թուրքիայի «աճող սադրիչ գործողությունները հարևան Հունաստանի նկատմամբ»:

Զախարովան ուշադրություն է հրավիրել հունական կողմի պնդումների վրա, համաձայն որոնց՝ ապրիլի 29-ին թուրքական նավը միջազգային օրենսդրության խախտմամբ իրականացրել է ագրեսիվ գործողություններ հունական նավերի նկատմամբ: