Մոսկվան հուսով է, որ հակամարտող կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կխախտեն բավական փխրուն հրադադարը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե Մոսկվայի հետ քննարկվե՞լ է արդյոք Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը, Կրեմլի խոսնակը պատասխանել է. - «Ոչ, այդ հարցը Մոսկվայի հետ չի քննարկվել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք բոլոր որոշումներին, որոնք կայացվում են այս համատեքստում։ Եվ իհարկե, ինչպես և նախկինում, մենք այսօր էլ հույս ունենք, որ հակամարտող կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կխախտեն բավական փխրուն հրադադարը և կբերեն Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի»։