Իրանը դադարեցրել է ամերիկյան մեքենաների ներկրումը

Chevrolet Orlando ավտոմեքենա, արխիվ

Իրանը դադարեցրել է ամերիկյան արտադրության ավտոմեքենաների ներկրումը երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի քննադատական ելույթից հետ:

Խամենեին հարց էր բարձրացրել՝ «ինչո՞ւ պետք է իրանցիները երթևեկեն ամերիկյան մեքենաներով, եթե անգամ ամերիկացիները սեփական արտադրանքից չեն օգտվում»: «Մեքենաները ծանր են և շատ վառելիք են օգտագործում», - ասել էր Իրանի հոգևոր առաջնորդը:

Տասնյակ տարիներ երկրում արգելված է ամերիկյան մեքենաշինության արտադրանքի ուղիղ ներկրումը, սակայն այլ երկրների միջոցով Իրանը Chevrolet, General Motors ընկերությունների 24 մոդելներ էր ներմուծում: