Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ՀԷՑ-ի 2016-ի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը: