Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանի վրա: