Կանադական քաղաքից շուրջ 80 հազար մարդ է տարհանվել` անտառային հրդեհների պատճառով

Կանադայի Ալբերտա նահանգի Մակ-Մարրի քաղաքի բնակչությունը՝ շուրջ 80 հազար մարդ, տարհանվել է՝ անտառային հրդեհների պատճառով։

Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին լքել քաղաքը, երբ սկսել են պայթել նաև քաղաքի բենզալցակայանները։

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակն արագորեն տարածվում է շոգ եղանակի և ուժեղ քամու պատճառով։

Կանադական CBC հեռուստաընկերության փոխանցմամբ, կրակն արդեն երկու բնակելի թաղամաս է ոչնչացրել։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս հաղորդումներ չեն ստացվել։