Զուրաբյանը հանդիպել է Սվիտալսկու հետ

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և իշխանությունների միջև կոնսենսուսի ձևավորման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Մտքերի փոխանակում է եղել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: