Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արշավ է սկսել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ազատազրկման դատապարտված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի:
Կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ Խադիջան, ով խղճի բանտարկյալ է, ազատազրկման է դատապարտվել շինծու մեղադրանքներով, հետապնդումների է ենթարկվել և պետք է անհապաղ ազատ արձակվի:
Amnesty International-ը միջազգային լրատվամիջոցներին կոչ է անում Բաքվում կայանալիք «Ֆորմուլա-1» մրցաշարի լուսաբանումը օգտագործել Իսմայիլովայի դատական գործի մասին ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու համար: Այդ կապակցությամբ կազմակերպությունը դիմել է իրավապաշտպան կազմակերպությունների իր գործընկերներին և այլ շահագրգիռ անձանց՝ իրենց անուններից էլեկտրոնային նամակներ ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել լրագրողին: