Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները այսօր հայտնաբերել են Սպարտակ Դանիելյանին, ով հետախուզվում էր ապրիլի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստ կատարելու համար:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում ասված է նաև, որ 31-ամյա Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից», ինչի համար սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: