Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ԱՄՆ-ին և Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը՝ Սիրիայում «հրադադարը փրկելու և խաղաղ բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար»:
«Ինչպես կարող եք կարևոր բանակցություններ վարել, երբ լուրեր եք ստանում միայն պայթյունների և ռմբակոծությունների մասին»,- հայտարարել է դե Միստուրան ապրիլին 27-ին Ժնևում կայացած երկշաբաթյա բանակցային փուլի ավարտին:
Անցյալ շաբաթ սիրիական առաջատար ընդդիմադիր ուժը ի նշան բողոքի հրաժարվել է բանակցություններից: Սիրիական ընդդիմությունը պնդում է, թե կառավարությունը խախտում է հրադադարի ռեժիմը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հույս ունի, որ մայիսին բանակցությունների նոր փուլ կսկսվի: