«Վոստոչնի» տիեզերակայանից տիեզերք է արձակվել առաջին հրթիռը

Այսօր վաղ առավոտյան ռուսական «Վոստոչնի» տիեզերակայանից տիեզերք է արձակվել «Սոյուզ-2.1Ա» հրթիռը։ Սա նորաստեղծ տիեզերակայանից ուղարկված առաջին հրթիռն է, այն տիեզերք տեղափոխեց երեք արբանյակ՝ «Լոմոնոսով», «Աիստ-1Դ», «ՍամՍեթ-218»։

«Արբանյակների հետ կապը հաստատվել է», - հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկա է եղել հրթիռի արձակման արարողությանը, շնորհավորել է մասնակիցներին՝ հայտարարելով, որ «նրանք հպարտանալու բան ունեն»։