Ֆրանսիան առաջարկում է դիտորդներ և սարքեր տեղակայել շփման գծում

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիր, արխիվ

Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ-ի դիտորդներ և սարքավորումներ, այսօր Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողներին հայտարարեց այդ երկրի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

«Մոտեցումը հետևյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք պետք է թույլ տան հսկել հրադադարի պահպանումը», - ասաց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը:

Դեզիրը մեկօրյա այցով այսօր է ժամանել Հայաստան, նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Երևանից ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը կմեկնի Բաքու:

Մանրամասները՝ քիչ անց