ՀԱԿ-ը առկախեց իր մասնակցությունը ԱԺ-ում ԸՕ քննարկումներին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի նիստում, արխիվ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունը առկախում է իր մասնակցությունը նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին, քանի դեռ կոնսենսուս ձեռք չի բերվել: Այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը օրենսգրքի նախագծի՝ այսօր Ազգային ժողովում մեկնարկող քննարկումներից առաջ: