«Հայաստան» հիմնադրամի հետ քննարկվում է ԼՂ ավերված բնակավայրերի վերականգնման հարցը

Լեռնային Ղարաբաղ - Հրետակոծության հետևանքով ավերակների վերածված տուն Թալիշ գյուղում, 6-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը», - ասված է հաղորդագրությունում: