Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին Հայաստանի դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Պողոսյանը, հիշեցնենք, շաբաթասկզբին է հրաժարական ներկայացրել՝ օֆշորային սկանդալում հայտնվելու պատճառով: