Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ապրիլի 25-ին կայցելի Հայաստան:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնի փոխանցմամբ՝ այցի ընթացքում պետքարտուղարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Պետքարտուղարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: