Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բրիտանացիներին կոչ է արել չլքել Եվրամիությունը։
Օբաման նշել է, որ Մեծ Բրիտանիայի ներգրավվածությունն այդ միությունում մեծացնում է երկրի ազդեցությունը, քանի որ մի շարք կարևոր հարցեր առանց Մեծ Բրիտանիայի լուծել հնարավոր չէ։
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագիրը որոշվելու է հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեին: