Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Երևան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վաղը կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Ռուսաաստանի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: