Ռումինացի օրենսդիր Ցեզար Ֆլորին Պրեդան նշանակվել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նոր համազեկուցող։ Նա այդ պաշտոնում փոխարինում է իսպանացի պատգամավոր Ագուստին Կոնդեին։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, մոնիտորինգային հանձնաժողովն այսօր է ընդունել Պրեդային համազեկուցող նշանակելու որոշումը։
Ռումինացի պատգամավորը ԵԽԽՎ-ում ներկայացնում է «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» խմբավորումը։
Ադրբեջանի հարցով երկրորդ համազեկուցողը ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շտենախն է։