Ամերիկահայ անվանի գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի՝ Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար:
Երեկ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի է ունեցել գրականության և լրագրության ասպարեզներում հեղինակավոր այս մրցանակի շնորհման արարողությունը: 21 մրցանակակիրներից միայն մեկն է արժանացել ոսկե մեդալի՝ Аssociated Press գործակալության լրագրողական խումբը, որի ներկայացրել էր, թե ինչպես են Հարավարևելյան Ասիայում ստրկական ուժ կիրառում՝ ամերիկյան սպառողին ձկնեղեն մատուցելու համար: Մյուս 20 դափնեկիրները արժանացել են 10 հազարական դոլար դրամական պարգևի: