Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: