Նախնական արդյունքներով՝ Հրազդանում կիրակի կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Դանիելյանը ստացել է 12 510 քվե, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը՝ 10 267 ձայն։ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը ստացել է 1237 ձայն։