Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային։
«Հանդիպմանը, որին ներկա են եղել ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, արծարծվել են Եվրոպա-Արցախ կապերին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վերջին օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր», - ասված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդգրությունում:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով որպես մարդասիրության և անաչառության վառ դրսևորում։