Արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջինի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել իրավիճակի առնչությամբ ԵՄ կառույցների և անդամ երկրների դիրքորոշմանը:
Նույն օրը Կարեն Նազարյանը հանդիպել է նաև Հայաստանում Էստոնիայի դեսպան Պրիտ Տուրկին, և ի թիվս երկկողմ հարաբերություններին առնվող հարցերի, փոխնախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի հետ կապված տեղեկատվություն: