Բողոքի ցույցեր Մակեդոնիայում՝ ընդդեմ «գաղտնալսումների գործի» կասեցման

Սկոպյեում ցուցարարները, որպես բողոքի նշան, կոտրել են նաև արդարադատության նախարարություն շենքի ապակիները

Մակեդոնիայում տասնյակ ընդդիմադիրների և լրագրողների հեռախոսազրույցների գաղտնալսումների գործի քննությանը վերջ դնելու՝ նախագահ Գյորգե Իվանովի որոշումից հետո, երկրի ղեկավարի նստավայրի առջև որպես բողոքի նշան հրավառություն կազմակերպած ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը:

Մայրաքաղաք Սկոպյեում դժգոհություններն ու բողոքի գործողությունները հատկապես ահագնացել են գաղտնալսումների գործով անցնող ավելի քան 50 պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ երկրի նախագահի որոշման հրապարակումից հետո:

Այդ որոշումը քննադատվել է նաև ԵՄ-ի և Միացյալ Նահանգների կողմից: