Պորոշենկոն, Մերկելը և Օլանդը Մոսկվային հորդորել են ազատ արձակել Սավչենկոյին

Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան դատարանում, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երեք առաջնորդները ռուսական իշխանություններին հորդորել են անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Ռուսական դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել երկու ռուս լրագրողի սպանության և սահմանն ապօրինի հատելու մեջ ու նրան դատապարտել է 22 տարվա ազատազրկման:

Օդաչուի փաստաբանի փոխանցմամբ, Սավչենկոյի քրոջն արդեն երկրորդ անգամ են արգելել տեսակցել Նադեժդա Սավչենկոյի հետ: