ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների աճ է արձանագրում

ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացնում է Պետդեպարտամենտի 2015 թվականի Մրդու իրավունքների զեկույցը, Վաշինգտոն, 13-ը ապրիլի, 2016թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ անցած տարի Ադրբեջանում աճել է մարդու իրավունքների սահմանափակումների թիվը:

Երեկ հրապարակած զեկույցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, նշում է ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեպքերի, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և նրանց ազգականների նկատմամբ ճնշումների մասին, ընդգծելով, որ երկրում «արդարադատության համակարգը ծառայում է այլակարծության խաղաղ դրսևորումները պատժելու համար»:

Զեկույցում որպես օրինակ նշվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը:

Մարդու իրավունքների վերաբերյալ 2015 թվականի զեկույցում Պետդեպարտամենտի մեղադրանքներն ուղիղ հասցեագրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը:

Բաքուն խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: