Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվել՝ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտության համար:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Բարբարոս Լեյլանին հայտարարել է. - «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ»։
Երկուշաբթի օրը ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել:
Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:
Հայկական ընկերակցությունը ևս պատրաստվում է դիմել ոստիկանություն: