ՀՀ ՊՆ-ն ևս վեց զոհված զինծառայողի անուն հրապարակեց

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում բախումների հետևանքով զոհված ևս վեց զինծառայողի անուն հրապարակեց․ սերժանտ Ներսիսյան Կարեն Արտակի (ծնված 1997 թվականին), լեյտենանտ Շահբազյան Աշոտ Կարապետի (ծնված1993 թվականին), շարքային Հարությունյան Գրիգոր Գևորգի (ծնված1997 թվականին), շարքային Բերակչյան Տիգրան Էդուարդի (ծնված 1997 թվականին), սերժանտ Անդրեասյան Արման Սեյրանի (ծնված 1996 թվականին), շարքային Ալեքսանյան Բագրատ Արթուրի (ծնված 1995 թվականին)։

Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ ապրիլի 2-ից սկսած քառօրյա թեժ մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 65 զոհ, 121 վիրավոր։