Քերրին պատմական այց կատարեց ատոմային ռմբակոծության Հիրոսիմայի հուշահամալիր

Ճապոնիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը և Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան ծաղկեպսակներ են տեղադրում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձանին, 11-ը ապրիլի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Ճապոնիայում պատմական այց է կատարել աշխարհում առաջին ատոմային ռմբակոծության հուշահամալիր։

Քերրին դարձավ Միացյալ Նահանգների վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր և թանգարան։

1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները միջուկային ռումբ նետեց ճապոնական այս քաղաքի վրա, ինչի հետևանքով տեղում զոհվեց շուրջ 80 հազար մարդ։