Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կիրակի օրը հեռուստատեսությամբ հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, ես այն կներկայացնեմ խորհրդարան», - ասել է Յացենյուկը:

Ուկրաինայի վարչապետը պատճառաբանել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամով: