Շտայնմայեր. «Միջազգային խոշոր հակամարտություններից ոչ մեկը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի»

Հիրոսիմայում անցկացվող Մեծ յոթնյակի հանդիպմանը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե մեկ տարուց կարող է քննարկվել Մեծ ութնյակի ձևաչափին վերադառնալու հարցը:

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով, դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը իր ներդրումն ունենա ուկրաինական հակամարտության «քաղաքական կարգավորման» գործում, ինչպես նաև շարունակի կառուցողական դեր տանել Սիրիայում: Շտայնմայերը նշել է, որ՝ «միջազգային խոշոր հակամարտություններից և ոչ մեկը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի»:

Ռուսաստանը Մեծ ութնյակից դուրս մնաց 2014-ին՝ Ղրիմի անեքսիայից հետո: